Շարունակվում է Բրիտանական ֆիլմերի ցուցադրությունը
13:52, March 3, 2012 | Մամլո հաղորդագրություններ2012 թ. մարտի 3-ին Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում վանաձորցիները հնարավորություն ունեցան դիտելու «Չսիրվածը» ֆիլմը:
Ֆիլմը 11 տարեկան Լուսիի մասին էր, ով բաժանված ծնողների կողմից անուշադրության հետևանքով հայտնվում է մանկատանը: Լուսիի փրկությունը իր հավատի և վստահության մեջ է:
Փառատոնին ակտիվորեն մասնակցում են ուսանողներ և դպրոցականներ:
Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից մեկը, ով դիտել է ֆիլմը, նշեց, որ ֆիլմը շատ հաճույքով է դիտել, քանի որ այն հետաքրքիր էր և ուսուցողական:
Հիշեցնենք, որ 2012 թ. մարտի 1-4-ը Վանաձորում ընթանում է Բրիտանական ֆիլմերի փառատոնը:
Փառատոնի շրջանակներում վանաձորցիները Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հնարավորություն են ունեցել անվճար դիտելու բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն եւ հիշարժան աշխատանքներ՝ «Բաբելոնյան հրդեհ», «Ջնջելով Դեյվիդի հետքերը», «Չսիրվածը» ֆիլմերը, իսկ վաղը՝ 2012 թ. մարտի 4-ին փառատնը կփակվի «Օլիվեր» ֆիլմի ցուցադրությամբ: