Ո՞վ մնաց Արթուր Սաքունցի «քֆուրի» տակ
18:04, December 3, 2013 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ասել էր, թե ով չպայքարի, չբողոքի Պուտինի այցի դեմ, ապա քուչի թուլա է: NewsBook.am-ը հարցրեց Արթուր Սաքունցին, թե ով մնաց իր «քֆուրի» տակ: «Եթե Սերժ Սարգսյանն իր միանձնյա որոշել է միանալ Մաքսային միությանը, ապա մեզ դնում է քուչի թուլաների տեղ: Եթե մենք հաշտվում ենք, ապա դառնում ենք այդպիսին»,- պարզաբանեց Սաքունցը: Պատասխանելով այն հարցին, թե ո՞վ հաշտվեց դրա հետ, Արթուր Սաքունց ասաց, որ ոչ ոք չի հաշտվել:
«Հարցը նրանում չէ, թե ով դուրս չեկավ, այլ նույնիսկ այն մարդկանց, որոնց ստիպողաբար են դուրս բերել դիմավորելու Պուտինին, նրանք էլ էին դեմ: Կարևոր մի բան արձանագրվեց, որ ստիպողաբար բերելու պարագայում էլ իշխանությունը նույնիսկ չի ստացել աջակցություն ժողովրդից»,- ասելիքը եզրափակեց իրավապաշտպանը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am