Ո՞ւմից պետք է ՀՔԾ-ի անկախությունը պահպաներ
13:06, August 22, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | ՈստիկանությունԱրթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Սերժ Սարգսյանը փոխեց ՀՔԾ-ի պետին այն հիմնավորմամբ, որ չէր ապահովել ՀՔԾ-ի անկախությունը, չնայած չներկայացվեց, թե ումից պետք է նախկին պետ Միրզոյանը ՀՔԾ-ի անկախությունը պահպաներ.. Բայց հիմա, նոր պետի պարագայում ինչ նորություն կա ՄԱՐՏԻ ՄԵԿԻ հանցագործության բացահայտման ուղղությամբ՞ քանի անգամ է նույն Սերժ Սարգսյանը այդ ուղղությամբ պահանջներ ներկայացրել ՀՔԾ-ի նոր պետի առջև… Ինչ մնում է ՄԱՐՏԻ ՄԵԿԻ հետ կապված քննությանը, ապա առաջարկում եմ քննությունը շարունակել հետևյալ ուղղությամբ. 2008 թ. փետրվարի 20-ից մինչև մարտի 20-ը այդ ժամանակ պետական բարձրագույն պաշտոնատար անձինք , որտեղ են գտնվել, ինչով են զբաղվել, ինչ հանձանարարություններ են ստացել Ռ.Քոչարյանից, ինչ հանձնարարություններ են իրենք տվել իրենց ենթականերին…առանց այդ պաշտոնատար անձանց հարցաքննության և նրանց գործողությունների բացահայտման, և այդ գործողությունների իրավական գնահատականի ՄԱՐՏԻ ՄԵԿԻ հանցագործությունը որպես պետության դեմ հանցագործություն, հնարավոր չէ բացահայտել…. կանի ՀՔԾ-ն նշված գործողությունները, ուրեմն իրապես պետական և անկախ, կառույց կարելի է համարել, չի անի, ուրեմն կշարունակվի ՄԱՐՏԻ ՄԵԿԻ հանցագործության կոծկման շարունակությունը և հանցագործների հովանավորումը, պատասխանատվությունից խուսափելուն աջակցությունը….Առանց ՄԱՐՏԻ ՄԵԿի իրավական գնահատականի Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի համակարգային փոփոխություն չի կարող տեղի ունենալ…”