Ոստիկանության բաժնում անօրինական են պահել 12 ժամ
06:55, December 10, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Ոստիկանություն2012 թ. դեկտեմբերի 7-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ոստիկանության անօրինականությունների վերաբերյալ ահազանգ է ստացել Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակչից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները հանդիպել են նույն գյուղի բնակիչ Լ.Գ-ի հետ, ով ներկայացրել է ողջ իրողությունը:
Ըստ Լ.Գ-ի` 2012 թ. դեկտեմբերի 5-ի երեկոյան` ժամը 17:00-ին, ոստիկանները գնացել են իրենց տուն խուզարկություն իրականացնելու նպատակով: Խուզարկություն կատարելուց և ոչինչ չհայտնաբերելուց հետո իրեն և իր ամուսնուն տարել են Դիլիջանի ոստիկանական բաժին որպես վկա հարցաքննելու համար:
Դիլիջանի ոստիկանության բաժնում հարցաքննությունից հետո ոստիկանները երեկոյան ժամը 22:00-ին իրեն ուղեկցել են ոստիկանության Ախուրյանի բաժին: Հաջորդ օրը` առավոտյան 10:30-ին, վարչության պետը հայտնել է, որ ինքը ազատ է, իսկ եղածը թյուրիմացություն է:
Փաստորեն, ոստիկանության աշխատակիցների կողմից անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով քաղաքացին 12 ժամ զրկված է եղել ազատությունից: