Ովքե՞ր են հովանավորում մարդասպանին
14:31, December 4, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱյսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Մատաղիսի գործով հերթական դատական նիստը: Նախորդ նիստի ժամանակ պետմեղադրողն ընթերցել էր մեղադրական ճառի ներածական մասը, որով պնդել էր գործով երեք ամբաստանյալների դեմ առաջադրված մեղադրանքը, այնուհետև դատարանից ժամանակ խնդրել դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:
Այսօրվա դատական նիստի ընթացքում պետմեղադրողները դատարանին միջնորդել են փոխել ամբաստանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքները, համաձայն որի, գործով երեք ամբաստանյալները մեղադրվում են ոչ թե դիտավորյալ, այլ անզգույշ սպանության մեջ: