Չհաստատեք
00:00, January 23, 2010 | Հայտարարություններ | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարումՄի շարք հասարակական կազմակերպություններ երեկ գրավոր դիմում են ուղարկել ԵԽԽՎ անդամներին` պահանջելով մերժել ՀՀ պատվիրակության հավատարմագրումը, քանի որ դրա կազմում ընդդիմության շահերը ներկայացնող ոչ մի անդամ ներկայացված չէ:
Հիշեցնենք, որ Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամությունից զրկվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ:
«Այսպիսով, մենք կոչ են անում ԵԽԽՎ-ին հաստատել, որ Եվրախորհրդի համբերությունը սահմանափակ է` ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող շարունակական ոտնահարումների նկատմամբ եւ որ ցանկացած հետագա ուշացում` ՀՀ ստանձնած հանձնառություններն ու պարտավորություններն իրականացնելու գործում, այլեւս ընդունելի չէ եւ հղի է ծանր հետևանքներով»,- նշված է դիմումի վերջում, որը ստորագրել են.
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի ինթերնեյշնլ-հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե
Զարթոնք-89
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Մենք+
Հույս ՀԿ
Փաստաբաններ մարդու իրավունքների համար
Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ
Էկոդար ՀԿ
ԱՂԲՅՈՒՐԸ` ”Հայկական ժամանակ” օրաթերթ