Պարզաբանում ՍԱՔՈՒՆՑԻՑ. Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը ՀՐԱԺԱՐՎԵՑ մանդատը վայր դնելու մտքից
09:31, August 23, 2012 | Նորություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում, որ ներկայացնում ենք ստորև` առանց խմբագրման ու մեկնաբանության.
Կառաջարկեի ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա. Ռուբեն Հայրապետյանի /նեմեց Ռուբոյի/ մանդատը վայր դնելու մտքից հրաժարվելու, այսինքն մտքափոխ լինելը համընկնում է այսպես կոչված «քրեական գործի» բեկումային պահը, երբ այլևս, վերջնականապես այնպիսի տեսքի բերվեց այդ գործը քննիչների ջանքերով, որ Վահեին սպանողների, նրա ընկերներին դաժան ծեծի ենթարկողների նկատմամբ ուղղակի մեղադրանքները, և հասցեագրված պատասխանատվությունը ջրվեց, հիմնավորվեց այսպես կոչված «գործի» նյութերով, ջրվեց սվաղվեց և պատնեշվեց հանցագործությանը նեմեցի ուղղակի և անմիջական մասնակցությունը, առնվազն տեղեկացված լինելու և պատասխանատվության հարցը… սրանք էին մեր քաջարի ոստիկանության, քննիչների կարևոր երաշխիքները նեմեցին, որի հիման վրա այլևս, սկսեց ծանր չտանել Վահեի մահը, և հրաժարվեց մանդատը վայր դնելու մտքից.. ավելին, հիմա երևի մտմտում է վրեժխնդիր լինել իրեն «նեղացնողներին» …. և վերստին ոստիկանության և քննչական գլխավոր վարչության բարձր հովանու ներքո…. դեռևս շաաաատ քիչ բաներ են ասվել այլևս «Հանցաքարի» գործով ոստիկանության, քննիչների հանցագործ, կրկնում եմ ամենայն պատասխանատվությամբ, հանցագործ և գիտակցված անգործության, որոշ դեպքերում ուղղակի կոծկման, հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակով գործողությունների մասին.. մի մտածեք, կասվի, և շաաաատ հիմնավոր, լուրջ կերպով…. Շիրվանզադեի «Պատվի համար»-ի տրամաբանությամբ «այս ոսկորը»/կներեն ինձ Վահեի հարազատները, մյուս տուժածները/ կուլ չեք տալու… մնացածը հաջորդիվ….
Աղբյուրը՝ http://asekose.am/2012/08/22/պարզաբանում-սաքունցից-ինչո՞ւ-ռուբեն