ՊՆ-ն անանուն նամակներին չի արձագանքում
07:45, July 27, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՊաշտպանության նախարարությունը երեկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակված անանուն նամակի վերաբերյալ քայլեր չի ձեռնարկի՝ պարզելու համար իրավիճակը զորամասում: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք անանուն նամակների վերաբերյալ ասել ենք, որ այդ գործելաոճը մեզ համար անընդունելի է: Պարզել, ճշտել և այլն առողջ համագործակցության արդյունքում կարելի է միայն, այսինքն՝ ուղիղ: Ամեն դեպքում, պաշտոնական արձագանք անուն նամակին ՊՆ-ի կողմից չի տրվի»:
Հիշեցնենք, որ 2012 թ. հուլիսի 26-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը էլեկտրոնային փոստով նամակ է ստացել ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի շարքային զինծառայող Թաթուլ Գրիգորյանի կողմից զորամասում անօրինականությունների, բռնությունների, ճնշումների վերաբերյալ: Նշվում է, որ նա նույն զորամասի հրամանատարի տեղակալի (կոչումով գնդապետ) եղբոր տղան է, որը Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավորի որդի է:
Աղբյուրը՝ http://lurer.com/?p=33342&l=am