Պսեվդոհայրենասերները փորձեցին օգտագործել շփման գծի իրավիճակը. Սաքունց
15:09, June 12, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր«Պաշտպանության նախարարությունը զուսպ գտնվեց և թույլ չտվեց, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Չի կարելի պղտոր ջրում ձուկ որսալ, շփման գծում լարված իրավիճակը պսեվդոհայրենասերները փորձեցին օգտագործել: Դրանից միայն սրվելու էր իրավիճակը»,- անդրադառնալով, հայ-ադրբեջանական շփման գծում վերջին միջադեպերին և դրա հայաստանյան արձագանքներին, HayNews.am-ի հետ զրույցում, ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հարցին, թե պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում, պատասխանը կոշտ է լինելու, Սաքունցը նկատեց, թե ամեն ինչ պիտի արվի, որ մարդկային կորուստներ չլինեն: Այլապես, ըստ նրա, իրար վրա կրակելով, արդյունավետ որևէ հանգուցալուծման չենք հասնի: Պնդմանը, թե հայկական կողմին այլընտրանք չի մնում, քան համարժեք պատասխան տալ, Սաքունցը` չհամաձայնելով համարժեք ձևակերպման հետ, ասաց. «Ես հարց եմ տալիս, երբ 3 զինվորի փոխարեն 10-ից ավելին է ոչնչացվել, դա համարժե՞ք է : Իհարկե, ձեր հարցին պատասխանելով, պետք է նշել, որ Ժնևյան կոնվենցիան համապասխան դրույթ ունի` հարձակումների դեպքում, թե ինչ պատասխան գործողությունների գնալ: Մենք պիտի ձգտենք խաղաղության»:
Աղբյուրը՝ http://www.haynews.am/hy/1339509487