Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձվեց
14:05, February 17, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2014 թ. փետրվարի 17-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:
Դատարանը հայտնեց, որ գործով տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանից և Միքայել Միքայելյանից համապարտության կարգով իր կրած բարոյական և նյութական վնասների փոխհատուման պահանջով:
Կողմերին հայցադիմումին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև 2014 թվականի փետրվարի 26-ը, ժամը 10:30-ը:
Հիշեցնենք, որ զինառայող Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում՝ ջրծաղիկ հիվանդությունից: