Ռուբեն Սահակյանին վաստակավոր «ծառայողի» կոչում պետք է տային. Սաքունց
13:18, September 23, 2013 | Նորություններ«Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանի մատուցած ծառայության դիմաց նրան ոչ թե վաստակավոր իրավաբանի, այլ վաստակավոր ծառայողի կոչում պետք է շնորհեին»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է շնորհել Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանին: Ա. Սաքունցի խոսքով` Ռուբեն Սահակյանի` որպես փաստաբանի գնահատականները բացարձակապես չեն դիմանում որևէ քննադատության:
«Նա իր հրապարակային մոտեցումներով գնահատական էր տալիս ոչ թե հարցի իրավական կողմին, այլ գնահատական էր տալիս Բուդաղյաններին: Դա փաստաբանություն չէր, դա քաղաքականություն էր: Քաղաքական պատվերի կատարման դիմաց էլ Ռուբեն Սահակյանին շնորհվեց համապատասխան կոչում»,- խոսքը եզրափակեց իրավապաշտպանը: