Սամվել Շարբաթյանի սպանության գործը կրկին հետաձգվեց
14:32, November 15, 2013 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք2013 թ. նոյեմբերի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատական նիստ: Դատարանում նախ ներկայացվեց Ս. Շարբաթյանի իրավահաջորդի դիմումը, ըստ որի նա դատարանից խնդրում էր դադարեցնել իր իրավահաջորդի լիազորությունները, և նոր իրավահաջորդ ճանաչել տուժողի քրոջը՝ Հասմիկ Մանուչարյանին, ով նույնպես դիմում էր ներկայացրել դատարան՝ իրեն իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով:
Դիմումները ներկայացնելուց հետո դատարանը հեռացավ որոշում կայացնելու:
15 րոպե անց դատարանը հրապարակեց 2 դիմումների վերաբերյալ իր որոշումները: Դատարանը բավարարեց ներկայացված դիմումները՝ դադարեցրեց Սաթիկ Սարգսյանի իրավահաջորդի լիազորությունները և նոր իրավահաջորդ ճանաչեց տուժողի քրոջը՝ Հասմիկ Մանուչարյանին:
Հասմիկ Մանուչարյանը դատարանից մեկ շաբաթ ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը բավարարեց տուժողի իրավահաջորդի միջնորդությունը, և դատական նիստը հետաձգվեց մինչև 2013 թ. նոյեմբերի 21-ը ժամը 11:00-ն: