Սարո Սամվելյանի մահվան փաստով քրեական գործի հարուցման վերաբերյալ
15:18, June 2, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերNews.am լրատվական կայքի 2012 թ. հունիսի 2-ին տարածած տեղեկատվության համաձայն, հունիսի 1-ին առավոտյան ժամը 08:20-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /ինքնասպանության հասցնելը/:
Այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, մեր կազմակերպության աշխատակիցներն այցելեցին Ս. Սամվելյանենց տուն: Արդեն մահացած զինծառայողի դին տեղափոխվել էր և գտնվում էր տանը: Անձամբ հարազատներից մի քանիսի հետ զրույցներից, ինչպես նաև Ս.Սամվելյանի մահվան փաստը հավաստող բժշկական վկայականում գրառված տեղեկատվության համաձայն զինծառայողի դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքներ և արյունազեղումներ:
Վերջինս հիմք է տալիս եզրակացնելու, որ Ս.Սամվելյանը ենթարկվել է բռնությունների: Իսկ թե իրապես նա գնացել է ինքնասպանության, թե սպանվել է, իհարկե պետք է պարզի քննությունը: Սակայն, նման վնասվածքների առկայության պարագայում, ինչու քրեական գործը չի հարուցվել սպանության հիմքով /քր.օր.ի 104 հոդվածի 1-ին մասի հիմքով/ հայտնի չէ: Վերջիվերջո, ինչպես բազմիցս նշել է ՀՀ զինդատախազը, քննության ընթացքում կարող է քրեական գործի հարուցման հոդվածը փոխվել:
Կարծում ենք, մահվան փաստով քրեական գործը հարուցվել է ոչ համարժեք հոդվածի հիմքով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Վանաձոր
2.06.2012 թ.
aha de vonc en xaxer@ sksvum….
Saro Samvelyani mahvan patcharn e voch te inqnaspanutyun@, ayl ir het gtnvox 4 zincarayoxneri u serjanti koxmic ceci entarkel@ u hrazenic krakel@…
pahanjum enq ardar datavchir!