ՍԱՔՈՒՆՑԸ ԶԱՐՄԱՑԱԾ Է
17:14, November 22, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը օրերս Ֆեյսբուքում կատարել էր գրառում, որը բուռն քննարկումների, վեճերի առիթ է դարձել: Շատերը սկսել են վիրավորել իրավապաշտպանին` նրա նկարները տարածելով, նրա հասցեին տարբեր բաներ գրելով: Սաքունցն իր գրառմամբ անդրադարձել էր Պուտինի առաջիկա այցին՝ մասնավորապես գրելով. «Ով որ Պուտինի այցի օրը դուրս չեկավ դեմն առնելու, ու ասի ռադ եղի. ուրեմն քուչի թուլա է` անկախ դիրքից, անկախ զբաղմունքից, սեռից, տարիքից, ուրեմն ստրուկ է, տարրական մարդկային արժանապատվությունից զուրկ. սա է, եթե կա այլ տարբերակ՝ ասեք»: Այս գրառման շուրջ երեկ հեղինակից մեկնաբանություն խնդրեցինք.
– Պարոն Սաքունց, ըստ Ձեզ արդյո՞ք կոպիտ չէր ձեւակերպումը:
– Վերաբերմունքը ՀՀ քաղաքացու նկատմամբ, բռնակցումը այդ մաքսային միությանը արդեն իսկ նվաստացուցիչ է: Այն վերաբերմունքը, որ կա Սերժ Սարգսյանի ու իր շրջապատի կողմից քաղաքացու նկատմամբ, ես անվանել եմ այնպես, ինչպես որ իրականում է: Ինչու՞ են մարդիկ վիրավորվում, չեմ հասկանում:
– Շատ մարդիկ համաձայն չեն ձեր ոճի հետ, տարակուսած հարցնում են, հիմա ի՞նչ, եթե Պուտինի դեմ որեւէ բան չանեն, ուրեմն այդ ձեւակերպումները իրենց էլ են վերաբերու՞մ:
– Երբ Սերժ Սարգսյանն առանց քաղաքացիների կարծիք հաշվի առնելու Հայաստանը բռնակցում է բռնապետությանը, դրանից չե՞ն վիրավորվում: Չե՞ն վիրավորվում, որ Սերժ Սարգսյանը դրսից Պուտինին է բերում իշխանություն պահելու համար: