Սաքունցը` էշի քուռակների մասին
20:52, February 13, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունք | Կոռուպցիայի կանխարգելումԻրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Ուրեմն այսպես, Վանաձորում Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ դպրոցներում դասերի խաթարման փաստը հերքողները էշի քուռակներ են և գլուխները պինդ-պինդ պատով էլ են տվել, քարով էլ են տվել, գետնով էլ են տվել… Թուրքի մայլում քյանդրբազ խաղացողներին էլ զգուշացնում եմ… ընտրակաշառքների գործընթացը դադարեցրեք… վատ է լինելու… Իսկ ոստիկանությանը, դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը պաշտոնապես և հրապարակավ հայտնում եմ՝ Վանաձոր քաղաքում ընտրակաշառքների բաժանման մասին արդեն ահազանգեր կան, և հիմնավոր կասկածներ ունեմ դրանց իրականացման վերաբերյալ… Եթե գոնե մեկ փաստ չարձանագրեցիք, կա՛մ Դուք եք անմիջապես հովանավորողը, կա՛մ Դուք կանխամտածված անգործության եք մատնված, կա՛մ Դուք բավարար կարողություն չունեք ընտրակաշառքների դեմը առնելու, և հետևաբար չեք համապատասխանում Ձեր պաշտոնին… Եթե հույսներդ դրել եք, թե քաղաքացիները պետք է ահազանգեն, ապա դա որակում եմ հենց ընտրակաշառքների դեմ Ձեր պայքարելու կամքի բացակայության ապացույցը… Շաատ էլ լավ օերատիվ-հետախուզական կարողություններ ցուցաբերում եք հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու ժամանակ…առանց որևէ մեկի բացահայտ դիմումի կամ հայտնելու… Գիշեր-ցերեկ փնտրում եք և գտնում եք… Սկսեք ընտրակաշառքների փաստերի հայտնաբերման և ընտրակաշառքների դեմ պայքարի «ԿՈԼՑՈ» օպերացիա… որպեսզի էշի քուռակները չզռռան…ավել-պակաս…»:
Աղբյուրը՝ http://www.hraparak.am/106093/
Տե՛ս նաև՝
Վանաձորի քաղաքապետ. «Էդ ասողներին ասա`այ էշի քուռակ» – aravot.am