Սաքունց. Բանակում մահացության դեպքերի 5 տոկոսի մասին ենք տեղեկանում
07:11, May 24, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՊաշտպանության նախարարությունը ոչ թե ավելի բաց ու թափանցիկ է աշխատում, այլ ուղղակի չի կարողանում այլևս վերահսկել ինֆորմացիոն արտահոսքերը, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ բանակում մահվան դեպքերը շատացել են: Այս մասին aravot.am-ի ուղիղ եթերում հայտարարեց իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը:
Ըստ նրա՝ բանակում գրանցված մահերի վերաբերյալ տեղեկությունների ընդամենը 5 տոկոսն է հասանելի դառնում հասարակության լայն շրջանակներին: Սաքունցը օրինակ բերեց 2012 թվականին բանակում մահացած զինծառայող Կալյանի դեպքը, ով ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ինքնասպան է եղել:
Սաքունցին հակադարձեց ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանը, ըստ որի՝ բանակում հանցագործությունների բացահայտելիության ցուցանիշը 90 % է կազմում: Գնդապետը նաև ասաց, որ Սաքունցը հայկական բանակի վերաբերյալ խաղաթյուրված պատկեր է ներկայացնում:
Սաքունցն անդրադարձավ նաև բանակի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիության սահմանմանը և նշեց, որ հարկատուների վճարած հարկերով գործող պետական կառույցը պետք է գործի շատ ավելի բաց և թափանցիկ, որպեսզի հարկատուն վստահ լինի, որ իր վճարած հարկերով բանակ է պահվում, ոչ թե որևէ գեներալ:
Աղբյուրը` http://www.aysor.am/am/news/2013/05/23/artur-saqunts/