Սենատոր Քրիս Ստայնեգերի այցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
14:13, December 19, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Ընտրական իրավունք2012 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ-ի Կանզաս նահանգի սենատոր Քրիս Ստայնեգերի հետ:
Չորս անգամ պատգամավոր ընտրված Քրիս Ստայնեգերը հանդիպման ընթացքում խոսեց ընտրական գործընթացների վերաբերյալ:
Ներկայացնելով իր կենսագրությունը՝ նա նշեց, որ երիտասարդ տարիքից հետաքրքրված է եղել քաղաքականությամբ, քանի որ հայրը եղել է տեղական նահանգային սենատոր: Մայրը շատ ակտիվ անձնավորություն է եղել և կամավորական աշխատանքներ է իրականացրել տարբեր կազմակերպություններում:
Երիտասարդ տարիքում եղել է ուսանողական խորհրդի անդամ: Երեսուն տարեկանում առաջադրվել է սենատոր և հաջողության հասնելու համար շատ դաժանակիր աշխատանք է տարել, չորս ամիս թակելով բոլոր դռները:
Երկար տարիներ եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ, իսկ 2010 թ. դուրս է եկել և անդամագրվել Հանրապետական կուսակցությանը: Իր գաղափարախոսությամբ կիսով չափ դեմոկրատ է, կիսով չափ՝ հանրապետական:
Լինելով սենատոր՝ զբաղվում է նաև փոքր բիզնեսով:
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև իրենց հուզող հարցերը ուղղել սենատոր Քրիս Ստայնեգերին, որոնք հիմնականում վերաբերում էին մարդու իրավունքներին, ընտրական իրավունքներին և կոռուպցիային: