Սերժ Սարգսյանին մեղադրել պետական դավաճանության մեջ և ոչինչ չանել՝ նշանակում է լիազորել նրան բոլոր հարցերում. Սաքունց
06:01, September 26, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն«Ունենք այնպիսի իրավիճակ, որ Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմությունը, հանցագործությունը՝ պետության հանդեպ, զրկում է որևիցե հույս ունենալու հնարավորությունից, որ կարող է փոփոխություն լինել: Բայց Սերժ Սարգսյանն ամբողջ քաղաքական դաշտը չէ, և մեղադրելով Սերժ Սարգսյանին և իր հանցավոր խմբավորմանը պետական դավաճանության մեջ՝ նշանակում է լիազորել նրան բոլոր հարցերում»,- այսօր Սարգսյանի մոսկովյան հայտարարության վերաբերյալ հրավիրված քննարկման ընթացքում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա խոսքերով՝ Մաքսային միությունն այս իրավիճակը պահպանելու գործիք է, իսկ ԵՄ-ն իրավիճակ փոխելու՝ ժողովրդավարական պետության փոփոխության գնալու. «Ես, որպես քաղաքացի, ուզում եմ իմանալ՝ ո՞րն է քաղաքական ուժերի դիրքորոշումը, ո՞րն է ձեր դիրքորոշումը: Եթե խուսափում եք դիրքորոշումից, դա նշանակում է բացակայություն, չկա մոտեցում… Այս պահին միայն «Հանրապետությունն» ու «Ազատ դեմոկրատներն» են հայտարարել իրենց դիրքորոշման մասին, մնացածը հստակ չեն: Ուկրաինայում բանտարկված քաղաքական բանտարկյալ, նախկին լիդեր Տիմոշենկոն հայտարարում է, որ ողջունում է Յանուկովիչի դիրքորոշումը: Այստեղ դիրքորոշում չկա»:
Բանախոսն, անդրադառնալով այն ձևակերպումներին, թե Մաքսային միություն մտնելով՝ Հայաստանը և Ղարաբաղը կապահովեն իրենց անվտանգությունն, ասաց. «Ղարաբաղի հարցը ավելի շատ վտանգվածէ Մաքսային միությունում»:
Ի դեպ, ՀԱԿ ներկայացուցիչները Սաքունցի ելույթին դահլիճից արձագանքեցին «դեմագոգիա» բղավելով:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում:
Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_politics_217337.html