Սպայական կազմի անուշադրությունը՝ 19-ամյա տղայի մահվան պատճառ
11:41, July 25, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱվելի վաղ տեղեկություն էր տրվել, որ հուլիսի 22-ին ԼՂՀ «Հայկազով» զորամասում դժբախտ դեպքի զոհ էր դարձել Վանաձոր քաղաքի բնակիչ 1994 թ. ծնված Նարեկ Հովսեփյանը:
Տարածված լուրերի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել զենքը մաքրելու ժամանակ, սակայն, ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ունեցած հավաստի տեղեկության՝ դեպքը տեղի չէր ունենա, եթե զորամասի սպայական անձնակազմը լիներ ավելի ուշադիր և պահպանվեին զենքի հետ վարվելու անվտանգության բոլոր կանոնները:
Դեպքի օրը զինվորները եղել են հրաձգարանում և զենքերից մեկը խցանվել է: Անսարքությունը չեն վերացել հրաձգարանում, և զինվորները զենքն իրենց հետ բերել են զինանոց, որտեղ փորձել են իրենց ուժերով շտկել, որը պետք է արվեր անվտանգ տարածքում՝ մասնագետի կողմից:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ՝ http://www.galatv.am/news/view/zinvor-narek-hovsepyan.html