Սպանության մեջ մեղադրվող զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը ազատ են արձակվել
00:00, December 22, 2006 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներԱրդեն 3 տարի անազատության մեջ գտնվող Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը վերադառնում են իրենց տները:
Դեկտեմբերի 22-ին ՀՀ Քրեական և զինվորական գործերով Վճռաբեկ դատարանը Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի նկատմամբ քրեական գործը ավարտել է աննախադեպ դատավճռով:
Մատաղիսի գործը բեկանվել է, ուղարկվել լրացուցիչ քննության, իսկ 2006թ-ի մայիսին ՀՀ Քրեական և զինվորական գործերով Վերաքննիչ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված զինվորները ազատ են արձակվել: Ինչպես հաղորդեց վանաձորցի Արայիկ Զալյանի քույրը, զինծառայողների հարազատները մեկնում են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ՝ իրենց տղաներին տուն տանելու: