«Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիր
00:10, February 14, 2014 | Հայտարարություններ, Սեփական«Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիր
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) աջակցությամբ իրականացնում են «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվելու է ռազմավարական նշանակություն ունեցող 6 գործ, (որոնցից 2-ն արդեն ֆինանսավորվել է) որի նպատակն է բարելավել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը և խոշտանգումների կանխարգելումը:
Ծրագրի խնդիրներն են փաստաբաններին ծանոթացնել ռազմավարական դատավարության հմտություններին և զարգացնել զինված ուժերում, ոստիկանությունում և քրեակատարողական հիմնարկներում քաղաքացիների իրավունքների խախտման և վատ վերաբերմունքի հետ կապված գործերի ռազմավարական դատավարության կարողությունները, ինչպես նաև փաստաբանների հետ աշխատանքային հանդիպումների միջոցով բացահայտել քրեական դատավարության օրենսգրքի բացթողումները ու թերությունները: Լրացված հայտերը պետք է ներկայացնել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ մինչև 2014 թ. փետրվարի 25-ը:
Հարցերի դեպքում դիմել
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ |
Հեռ.՝ +374 322 4 22 68
էլ. փոստ hcav@hcav.am
Անի Չատինյան
Հեռ.՝ 093 819 275
էլ. փոստ՝ achatinyan@hcav.am
«Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագրի շրջանակներում
դատական գործի վարույթի իրականացման հայտ