Վանաձորում արձանագրվել են առաջին խախտումները
07:05, September 9, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Ընտրական իրավունք2012թ. սեպտեմբերի 9-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունների դիտորդություն: Ժամը 9:30-ի դրությամբ դիտորդներն արձանագրում են, որ բոլոր քվեախցիկները ստվարաթղթից են, որն անհարմարություն է ստեղծում, ընտրություն կատարելիս ճկվում է, որը քվեաթերթիկները սխալ նշելու պատճառ կարող է հանդիսանալ:
Չնայած նախորդ ընտրության փորձին՝ թիվ 30/52, 30/38, 30/42, 30/46, 30/7, 30/11, 30/23, 30/56 դիտորդների կողմից արձանագրվել է, որ անձնագրում դրվող կնիքը չի պահպանվում՝մոտ 1 ժամ անց ցնդում է: Այսինքն, արդեն իսկ կարող ենք ենթադրել, որ մեծ է բազմակի ընտրության ռիսկնը և վտանգված է ընտրության թափանցիկությունը: