Վերհիշելով ճակատագրերը, պատմությունները նկարների հետևում: Հայաստանում փախստականների վերաբերյալ լուսանկարների ցուցահանդես
06:19, September 24, 2013 | ՆորություններՍեպտեմբերի 17 և 18-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Թթենի-Համագործակցություն» ՀԿ ի հետ համատեղ Գորիս քաղաքում կազմակերպեցին փախստականների վերաբերյալ (լուսանկարների) ցուցահանդես: Լուսանկարների հավաքածուն և տեղեկատվական ցուցանակները արդեն իսկ ցուցադրվել էին 2013թ.-ի հունիսին՝ Փախստականների Համաշխարհային օրը նշելու կապակցությամբ:
Սկզբում ցուցահանդեսը մեկ օր ցուցադրվեց Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում, որը ուղեկցվեց հանրային քննարկմամբ: Միջոցառումը այցելելու ընձեռնած հնարավորությունը հիմնականում օգտագործեցին քոլեջի ուսանողները և դասախոսական կազմը:
Լուսանկարների հավաքածուն, որ այցելուներին ծանոթացնում է փախստականների և Հայաստանում նրանց կարգավիճակի վերաբերյալ թեմային, այժմ ներկայացվեց ավելի լայն լսարանի՝ երկրորդ անգամ որպես հանրային ցուցադրություն Գորիսի մշակույթի կենտրոնի բակում: Բոլոր ջանքերը գործադրվել էին լուսանկարների այս հավաքածուն հնարավորինս շատ մարդկանց համար հասանելի դարձնելու համար: Կազմակերպիչների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար նույնիսկ հատուկ փոխադրամիջոց էր տրամադրվել:
Շնորհիվ այն բանի, որ Գորիսը Ադրբեջանից և այլ պետություններից բազմաթիվ փախստականների համար ապաստան է հանդիսանում, տեղի բնակիչները բավականին քաջատեղյակ էին այս զգայուն թեմային և դրան առնչվող մարտահրավերներին, որն էլ մասամբ նպաստեց ցուցահանդեսի հաջողությանը: 2 միջոցառմանը ընդհանուր առմամբ երկու հարյուր մարդ ներկա գտնվեցին, ինչպես նաև մի քանի սպոնտան քննարկումներ տեղի ունեցան: