”Վնասի նվազեցումը և մարդու իրավունքները”
00:00, November 23, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Թմրամիջոցներ գործածողներ2009 թ. նոյեմբերի 20-ին Գյումրու ”Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում” տեղի ունեցավ ”Վնասի նվազեցումը և մարդու իրավունքները” թեմայով դասընթաց:
Դասընթացին մասնակցում էին Գյումրի քաղաքում գործող շուրջ 15 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մենենջմենթի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողներ:
Որպես փորձագետ ներգրավված էին ”Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք” հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ-փորձագետ Արթուր Պոտոսյանը և նույն կազմակերպության իրավաբան Վիոլետա Զոփունյանը:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ”Վնասի նվազեցում” հասկացությունը, վնասի նվազեցման հիմնական սկզբունքներն ու միջոցառումները, թմրամիջոց գործածողների և վնասի նվազեցման ծրագրերի առնչությունը մարդու իրավունքների հետ: Ներկայացվեց նաև միջազգային ու տարածաշրջանային պայմանագրերը, ինչպես նաև վնասի նվազեցման օրենսդրական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում:
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստացած տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական խմբային աշխատանքներով:
Դասընթացը կազմակերպվել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ”Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի և Երևանի թմրամիջոց գործածողներին” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ: