Տեղական ֆեոդալներից մինչև վարչական ռեսուրսի չարաշահում. ՏԻՄ ընտրությունների պատկերը
16:01, March 10, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԵրեկ ՀՀ 53 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: 40 համայնքներում համայնքի ղեկավարի ընտրություններ էին, 43 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները խոսեցին ՏԻՄ ընտրություններից՝ նախընտրական շրջան, ընտրությունների ընթացք: «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ներկայացուցիչ Լենա Նազարյանը նշեց, որ շատ համայնքներում բնակիչները տեղական ինքնակառավարմանը ընդհանրապես տեղյակ չէին, ակտիվ չէին մասնակցում ընտրություններին:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ևս նշեց, որ մարդիկ անտեղյակ էին ավագանու դերակատարությանը, հաճախ համայնքապետի երեսը միշտ Երևանն է՝ փող խնդրենք, բերենք: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց, որ ընտրողների ակտիվություն որոշ տեղամասերում նկատվել է: Այնուհետև նա խոսեց գրանցված ընտրախախտումների մասին. «Գրանցվել է ազատ կամարտահայտման իրավունքի խախտում, վարչական ռեսուրսի չարաշահում, օգնողների ինստիտուտի կիրառություն: Որոշ համայնքներում մինչև 70-75 օգնության դեպք ենք ունեցել»:
Aravot.am-ի հարցին այս ընտրությունները մեկ քայլ առա՞ջ էին, թե՞ երկու քայլ հետ, Տիգրան Եգորյանը հեգնանքով պատասխանեց. «Եթե հաշվի ենք առնում, որ ոչ ոքի չեն սպանել, մարմնական վնասվածքներ չեն ստացել, այդ պարագայում գուցե կարելի է արձանագրել կես կամ մեկ քայլ առաջ»: Խոսելով այն փաստի մասին, որ որոշ համայնքներում ՀՀԿ-ի նկատմամբ հաղթանակ են տարել ասենք անկուսակցական, կամ ընդդիմության ներկայացուցիչներ՝ Լևոն Բարսեղյանը սրան այսպիսի գնահատական տվեց. «Էկզոստիկայի համար իշխող ռեժիմը բազմակուսակցություն էր արտոնում:
Մի տեսակ նեոսովետիզացիա է տեղի ունենում»: Բանախոսները փաստեցին, որ ՏԻՄ ընտրություններին քաղաքական կարևորություն չի տրվում և ծրագրային քաղաքական պայքարը հաճախ բացակայում է: ՀՔԱ քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը խոսեց «Հովք» համայնքի ղեկավարի ընտրությունից, որտեղ հաղթել է ՀՅԴ անդամը. «Ընտրությունների ընթացքը ինչպես միշտ բավականին լարված էր: Բադիրյան ազգանունով տեղական նշանակության ֆեոդալը փորձում էր քաղաքացիների հոսքը դեպի ընտրատեղամաս կարգավորել:Ոստիկանությունը բացարձակապես անգործության էր մատնված»:
Հետևություններ անելով՝ պարոն Սաքունցը նշեց, թե առանձին համայնքներում գոյություն ունեցող իրավիճակը ցույց է տալիս, որ «պոտենցիալ կա փոխվելու՝ չնայած ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի կիրառմանը»:
Նյութի աղբյուրը՝ http://www.aravot.am/2014/03/10/438862/
Այս մասին այլ նյութեր՝ http://www.tert.am/am/news/2014/03/10/saqunc/
http://www.armradio.am/hy/2014/03/10/%D5%B0%D5%B0-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%A5%D6%80%D5%AB-53-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AF-%D5%BF%D5%AB%D5%B4-%D5%A8%D5%B6%D5%BF/
http://www.panorama.am/am/society/2014/03/10/election/
http://www.a1plus.am/1303853.html
http://www.tert.am/am/news/2014/03/10/lori1/
http://www.aravot.am/2014/03/10/439068/