Տեր-Պետրոսյանի վստահված անձի դատավճիռն անփոփոխ մնաց
00:00, June 4, 2008 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՀունիսի 3-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մարտի 21-ի դատավճիռը, որով ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Արշալույսի Քալանթարյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:
(Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և դատապարտվել 300 հազար դրամ տուգանքի, տեղեկացնում են ՀՀ Վճռաբեկ դատարանից:
ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.lragir.am/src/index.php#top