Տնակային ավանի բնակիչները ինչպես միշտ մատնվեցին անուշադրության
00:00, August 29, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն2009 թ. օգոստոսի 27-ին և 28-ին տնակային ավանի տասը ընտանիքների տնակները Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները և Դատական ակտերի հարկադիր կատարողները տեղափոխեցին Վանաձոր քաղաքի Լենինգրադյան տնակային ավան:
Բնակիչներին տեղափոխեցին, բայց միչև օգոստոսի 29-ը Վանաձորի քաղաքապետարանը չապահովվեց նրանց տարրական հարմարություններով:
Մասնավորապես`
• քաղաքապետարանը չի ապահովվել բնակիչների գույքի ամբողջական տեղափոխումը
• տեղափոխման ընթացքում վնասվել է բնակիչների անձնական գույքը, տնակների տանիքները, կահկարասին, սակայն վնասված գույքի փոխատուցում չի տրամադրվել
• տեղադրված տնակները չեն ապահովվել սանհանգույցներով, էլեկտրաէներգիայով և ջրով: