Տնտեսական վիճակը Հայաստանում
00:00, August 13, 2008 | Քննարկումներ2008թ. օգոստոսի 13-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում Հրանտ Բագրատյանը ներկայացրեց տնտեսական վիճակը Հայաստանում:
Քննարկմանը ներկա էին հասարակական կազմակերպությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Ներկայացնելով Հայաստանի ներկա տնտեսական վիճակը՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ բացի գյուղատնտեսական մանր ապրանքների առևտրից, գործող իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքում է կենտրոնացրել խոշոր բիզնեսը:
«Բոլոր գործող բանկերը, ցորենի մեծածախ առևտուրը՝ ներառյալ նավթի, ավտոմեքենաների, հեռախոսների ներմուծումը, համակարգվում է գործող իշխանության լիդերների կողմից:
Միչդեռ գործող իշխանությունը 10 տարի շարունակ մեղադրանքներ է հնչեցրել 1990-ական թվականներին ձևավորված իշխանության հասցեին»,- նշեց Հ. Բագրատյանը:
Ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը իր նախագահության տարիներին վեց վարչապետ է նշանակել, որից հինգը հիմա գործում են նրա դեմ: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ նրանք բոլորն էլ ունեն առանձին բիզնես և կախված են ներկա իշխանությունից:
Հրանտ Բագրատյանը, ելնելով այս ամենից, եզրակացնում է, որ Հայաստանում տնտեսական վիճակը բարելավելու և ժողովրդավարություն հաստատելու համար անհրաժեշտ է բավարարել երկու պարտադիր պայման: Դրանք են գործող իշխանության և տնտեսական մոնոպոլիայի ցրումը:
Հանդիպման հյուրը քննարկման ավարտին պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին: