Քննարկվում են տնակային ավանի բնակիչների խնդիրները
00:00, August 18, 2006 | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՕգոստոսի 17-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Տեղական Ինքնակառավարման Մամինների, Վանաձորի ավագանու անդամների մասնակցությամբ կայացավ տնակային ավանի բնակիչների խնդիրների լուծմանն ուղղված քննարկում:
Ինչպիսի՞ն են համայնքի բյուջեի հնարավորությունները քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում:
Պատվիրակված լիազորությունների մասով պետական բյուջեից տարեկան 52 միլիոն դրամ է հատկացվում Վանաձորի կոմունալ տնտեսական և բարեկարգման բաժնին՝ համայնքի սանիտարական մաքրման համար: Այդ գումարն, ըստ բաժնի պետ Լյովա Կարապետյանի, բավարար չէ սանմաքրման աշխատանքններն ամբողջ ծավալով իրականացնելու համար:
Աղբահանության աշխատանքների համար ծախսերը բաժինն իրականցնում է բնակչի կողմից աղբահանության համար գանձվող վճարների միջոցով: Նախորդ ամսվա վարձավճարների միջոցով համայնքի տարբեր մասերում մեծ և փոքր աղբամաններ են տեղադրվել: Կենցաղային աղբահանությունից տնակի բնակիչները չեն բողոքում:
Ո՞վ է պատասխանատու տնակների տեղահանման հետևանքով գոյացած տեխնիկական և շինարարական աղբահանման համար:
Ո՞րն է տնակը քանդելուց կամ տեղափոխելուց հետո տնակի տարածքի մաքրման իրավական մեխանիզմը:
Լյովա Կարապետյանը նշում է, որ նման աշխատանքների իրականացման համար թաղամասային հիմնարկի ենթակայության տակ գտնվող համապատասխան բաժին է առանձնացվել: Քաղաքացին, տնակը տեղափոխելուց հետո պիտի սեփական նախաձեռնությամբ դիմի այդ բաժին, կատարի համապատասխան վճարումը, որպեսզի իրականացվեն մաքրման և աղբահանության աշխատանքներ: Ցավոք, նման աշխատանքների համար պետբյուջեից գումար չի տրամադրվում:
Տեղափոխված տնակի տարածքի բարեկարգման համար յուրաքանչյուր տարի համայնքի բյուջեից որոշակի գումար էր հատկացվում, սակայն այս տարի նման հատկացում չի եղել:
Կենցաղային աղբահանությունից, փողոցային լուսավորությունից, ջրափոսերի հեռացման և բարեկարգման աշխատանքներից բացի, տնակային ավաններում առկա կոմունալ խնդիրների համար պատասխանատու է Վանաձորի քաղաքապետարանի համատիրության և բնակարանային տնտեսության բաժինը:
Քննարկման երկրորդ մասում տնակային ավանի բնակիչները ներկայցրեցին այն հարցերը, որոնք նրանց առաջարկությամբ պիտի ընդգրկել ավագանու հաջորդ նիստի օրակարգում:
Ավագանու նիստում տնակային ավանի բնակիչները խնդրում են քննարկել հետևյալ հարցերը.
Վանաձորի քաղաքապետարանից պահանջել հաշվետվություն ներկայացնել օտարված հողատարածքների, դրանց աճուրդների անց կացման, դրանց նպատակային նշանակության օգտագործման մասին:
Տնակային ավանի տարածքներից մեկում առանձնացնել համայնքային ենթակայության տակ գտնվող բնակարանային ֆոնդ:
Այս առաջարկություններն ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու համար գրավոր ձևով բնակիչները կներկայացնեն Վանաձորի քաղաքպետարան: