Քրեական գործ է հարուցվել
00:00, December 2, 2010 | Նորություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժերՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձագանքել է «Ժամանակ» օրաթերթում 2010 թվականի սեպտեմբերի 16-ին տպագրված «Գողություն, նույնիսկ կրակային գծի տակ» խորագրով հոդվածին:
Հոդվածում նշվում է Իջեւան-Ղազախ սահմանագծի վրա գտնվող Ջողազի արհեստական ջրամբարում 10 տոննայից ավել կշռող պոմպերի եւ խողովակների գողության մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեպքի կապակցությամբ ձեռնարկված քայլերի մասին մանրամասն տեղեկություններ ճշտելու նպատակով գրությամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն: ՀՀ Պաշտպանության նախարարությունը ի պատասխան կազմակերպության գրության հայտնել է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կից ներկայացվում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Պաշտպանության նախարարությանն ուղղված եւ դրանց պատասխան գրությունները: