Գագիկ Միքայելյանի գործով հերթական դատական նիստը
18:27, February 1, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Սասնա ԾռերՏեղեկացնում ենք, որ 2017 թ. փետրվարի 2-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված Գագիկ Միքայելյանի գործով հերթական դատական նիստը՝ վերջինիս առաջադրված մեղադրանքի շրջանակում:
Գագիկ Միքայելյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: