Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանը՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության
18:21, March 1, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ջ. Բ. Օզկիրիսյան (Շանթ Ոսկերչյան)Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի մարտի 2-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի հայցը՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության՝ հայցվորի տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելուն ուղղված ՀՀ ԱԱԾ գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, վարչական բողոքի վերաբերյալ 2015 թվականի հոկտեմբերի 2-ի գրությամբ տրված մերժումն անվավեր ճանաչելու, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայցվորի վերաբերյալ տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանելուն պարտավորեցնելու պահանջի մասին: