Կհրապարակվի Տարոն Սիրադեղյանի գործով դատարանի վճիռը
19:18, March 1, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016թ. մարտի 2-ին՝ ժամը 17:57-ին ՀՀ Վարչական դատարանում կհրապարակվի Տարոն Սիրադեղյանի գործով Դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանությունը հայց էր ներկայացրել ընդդեմ Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Միաժամանակ Տարոն Սիրադեղյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել էր հակընդդեմ հայց՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: