Կարեն Քյուփելյանի գործով բողոքի քննությունը կշարունակվի
12:00, March 1, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. փետրվարի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մելքոնյանի, շարունակվեց տուժող Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Սույն բողոքով Տ. Սիրադեղյանը պահանջել է վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015 թ. հոկտեմբերի 19-ի որոշումը:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Կ. Քյուփելյանը, վերջինիս ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը, ինչպես նաև վարույթն իրականացրած քննիչ Աշոտ Օհանյանը:
Վարույթն իրականացրած Ա. Օհանյանը դատարան ներկայացրեց քրեական գործի նյութերը, որոնց ծանոթանալու նպատակով Դատարանը հետաձգեց դատական նիստը:
Սույն գործով բողոքի քննությունը կշարունակվի 2016 թ. մարտի 23-ին, ժամը 15:30-ին:
Տես նաև՝ hcav.am