ՇԱՆԹ ՈՍԿԵՐԻՉՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՐՈՄԵՏՐՆ Է
15:12, March 1, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ջ. Բ. Օզկիրիսյան (Շանթ Ոսկերչյան)ՀՀ Կառավարությունը 2015թ. մայիսին արգելեց Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի քաղաքացի, ազգությամբ հայ Շանթ Ոսկերիչյանին մուտք գործել Հայաստանի Հանրապետություն՝ առանց նշելու որևէ պատճառ և առանց մուտքի մերժման չափանիշների ներկայացման նրան վերադարձրեց Ֆրանսիա: Սկանդալային այս դեպքին հաջորդած օրերից ի վեր սփյուռքահայ բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ դատապարտեցին և շարունակում են դատապարտել ՀՀ պետական մարմինների այս կամայական վարքը և պահանջում վերանայել Շանթ Ոսկերիչյանի Հայաստան մուտքի արգելքը:
Դեպքը իսկապես դարձավ Սփյուռք-Հայաստան ներկա հարաբերությունների հիմքերը քանդող վտանգավոր երևույթ, որի արագ վերացման համար ներդրվեցին սփյուռքյան և հայրենի զանազան կազմակերպությունների և մտավորականների հսկայական ջանքեր: 2016թ. մարտի 2-ին ՀՀ վարչական դատարանը պետք է քննի այս արտառոց դեպքը և պատասխան ուղարկի հասարակության լայն խավերի հարցմանը: Հայկական վերածննդի սփյուռքյան շարժումը պահանջում է ՀՀ արդարադատության մարմիններից ՀՀ քաղաքացիներին և մեզ` սփյուռքահայերիս տա հստակ բացատրություն, թե որ հարցում է Շանթ Ոսկերիչյանը վտանգել կամ վտանգում ՀՀ շահը, իր գործունեությամբ ինչ վնաս է տալիս փարիզաբնակ հայը հայ ժողովրդին, նրա պետությանը: Շանթ Ոսկերիչյանի գործը այժմ հասարակական մեծ հնչեղություն է ստացել և պահանջում է հասարակական լայն զանգվածների կողմից կատարած հարցադրման հստակ պատասխան, արդար բացատրություն:
2016թ. մարտի 2-ին ՀՀ Վարչական դատարանի արդար ընթացքը և կայացրած անկախ որոշումը կարող է որոշիչ չափանիշ հանդիսանալ և օգնել մեզ` սփյուռքահայերիս, նորովի ծրագրել ու կառուցել Հայաստան-Սփյուռք ժամանակակից հարաբերությունների նոր կամուրջը: Մենք սպասում ենք դրան:
1 մարտ 2016թ.
Հարգանքներով`
«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժում
Ստորագրությամբ`
ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ