Հայտարարություն ընտրակաշառքների բաժանման և ընտրողներին իրենց կամքին հակառակ քվեարկության օրը տեղամասեր «բերման ենթարկելու» դեպքերը կանխելու, կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ
19:31, April 1, 2017 | Հայտարարություններ, Սեփական | Ընտրական իրավունք | ՈստիկանությունՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏԵՂԱՄԱՍԵՐ «ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ» ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով բոլոր նախորդ ընտրությունների ժամանակ.
– առավել տարածված և առավել չբացահայտված, չկանխված խախտումների՝ ընտրակաշառքների բաժանման, ընտրողներին ընտրական տեղամասեր բերման ենթարկելու արատավոր պրակտիկան,
– նման խախտումների կանխման և բացահայտման ուղղությամբ ՀՀ իրավապահ մարմինների անմիջական պարտավորությունը,
– պահանջում ենք ՀՀ ոստիկանության ղեկավարությունից 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ ոստիկանության շտաբի կողմից տարածվելիք հաշվետվությամբ ներկայացնել վերը նշված խախտումներով դեպքերի կանխման և բացահայտման ուղղությամբ իրականացված օպերատիվ հետախուզական գործողությունների և նրանց արդյունքների մասին:
Նման հաշվետվության բացակայությունը կվկայի առավել տարածված և առավել վտանգավոր ընտրական խախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կամ կանխամտածված անգործության, կամ անկարողության մասին:
1 ապրիլի 2017թ.
ք. Վանաձոր