Ֆրանսահայ գործիչ Ա. Վարպետյանի գործով հաջորդ նիստը հունիսի 27-ին է
16:06, June 1, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. մայիսի 30-ին ՀՀ Վարչական դատարանում ֆրանսահայ գործիչ Ալեքսանդր Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու ԱԱԾ որոշման դեմ հայցի քննության շրջանակում նշանակված էր հերթական դատական նիստը:
ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը դատարան չէր ներկայացել և խնդրել էր հետաձգել դատական նիստը: Հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը չառարկեց:
Հաջորդ դատական նիստը 2018 թ. հունիսի 27-ին՝ ժամը 16:00-ին է:
Հիշեցնենք՝ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվել է 2002 թ.-ից:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մուտքի արգելքը մեկնաբանել է «Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքով՝ պնդելով, թե կան «հավաստի տվյալներ», որ Ալ. Վարպետյանի գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը: Վերջինիս տվյալները ներառված են «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում»: