Դատարանը կքննարկի Գագիկ Միքայելյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
13:17, September 1, 2016 | Մամլո հաղորդագրություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը ներկայացնում է «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված Գագիկ Միքայելյանի շահերը:
Վերջինիս նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոցը փոփոխելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Միջնորդությունը դատարանի կողմից կքննարկվի 2016 թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 17:00-ին:
Տես նաև՝