Մամուլի ասուլիս: 2015 թ. ձմեռային և 2016 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին
10:29, December 1, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2016 թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ 2015 թ. ձմեռային և 2016 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի թեմայով:
Ասուլիսի ընթացքում կներկայացվեն Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թ.-ի ձմեռային և 2016 թ.-ի ամառային զորակոչերի ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումների դեպքերը, որոնց մասին ահազանգել են ՀՀ տարբեր մարզերից և արտերկրից Կազմակերպություն դիմած զորակոչիկները և նրանց հարազատները, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զգալիորեն ավելացել է:
Կազմակերպություն դիմած քաղաքացիները, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ ներկայացվող ժամանկահատվածում ահազանգել են հիմնականում ոչ պատշաճ բժշկական զննության իրականացման, առողջական խնդիրների առկայությամբ զինված ուժեր զորակոչելու մասին, եղել են նաև այլ բնույթի ահազանգեր, որոնց մասին առավել մանրամասն կխոսվի ասուլիսի ընթացքում:
Անդրադարձ կկատարվի նաև օրենսդրական բացերին և օրենսդրության կիրառման խնդիրներին՝ հիմք ընդունելով ինչպես քաղաքացիների ահազանգերը, այնպես էլ բարձրացված խնդիրների շուրջ ՀՀ Պաշտպանության նախարարություն ներկայացրած հարցումների պատասխանները:
Կներկայացվի զորակոչը և զինվորական ծառայության պիտանիության հարցը կարգավորող օրենսդրության թերությունների ազդեցությունը զորակոչիկների իրավունքների իրացման վրա, այդ առնչությամբ բանախոսների կողմից կտրվեն գնահատականներ:
Բանախոսներ՝
Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ
Արմինե Սադիկյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող