ԴԱՀԿ ծառայության դեմ Անուշ Պողոսյանի հայցի քննությունը կշարունակվի
11:48, February 2, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. փետրվարի 2-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դեմ Անուշ Պողոսյանի հայցի քննությունը, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստի ընթացքում Ա. Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը խնդրեց թույլատրել կատարել հայցի առարկայի փոփոխություն և ճանաչել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի կողմից կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը: