Բողոքի ակցիայի մասնակից Տարոն Սիրադեղյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի
17:31, February 2, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017թ. փետրվարի 3-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում կշարունակվի 2014 թ. հունիսի 23-ի բողոքի ակցիայի մասնակից Տարոն Սիրադեղյանի գործով ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. մարտի 3-ի դատավճռի դեմ բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պարտավորվեց դատարան ներկայացնել տեսաձայնագրությունների էլեկտրոնային կրիչի այլ օրինակ, քանի որ տեխնիկական պատճառով ներկայացված տեսաձայնագորւթյունը հնարավոր չեղավ հետազոտել, և միջնորդեց հետաձգել դատական նիստը: