«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի դիտորդը ՀՀԿ-ի օգտին ուղղորդել է ընտրողներին
19:59, April 2, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչներն ահազանգում են, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի թիվ 22/34 տեղամասում առկա են եղել կուտակումներ: Դրա վերաբերյալ հանձնաժողովի նախագահին տեղյակ պահելուց հետո վերջինս միջոցառումներ չի ձեռնարկել խախտումը վերացնելու ուղղությամբ և ինչպես ցույց է տալիս նաև ընտրական տեղամասերի տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում իրականացնող կայքը, խախտումը շարունակվել է մինչև ժամը 17:30:
Այս հարցով դիմում է ներկայացվել Թիվ 22 տարածքային ընտրական հանձնաժողով:
Երևանի 10/10 ընտրատեղամասում «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի դիտորդը 2 անգամ բացահայտ ուղղորդել է ընտրողներին, որ ընտրեն 6-րդ համարին: Նկատելով խախտումը՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը գրառում է կատարել գրացամատյանում: Ինչից հետո ուղղորդող դիտորդը, տեսնելով, որ բացահայտվել է իր անօրինական գործողությունը, փախուստի է դիմել:
Այնուհետև նույն դիտորդը նույն գործողություններն իրականացրել է 10/9 ընտրատեղամասում:
Սրա վերաբերյալ հաղորդմանն ընթացք տալու, համապատասխան քննություն կատարելու, կատարվածը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ գործողություններ իրականացնելու հարցով դիմում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Գորիսի մամուլի ակումբ