Քվերակության գաղտնիությունը չի պահպանվել
18:44, April 2, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացնող դիտորդը 2017 թ. ապրիլի 2-ին Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 03/19 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնելիս հայտնաբերել է քվեարկության գաղտնիության պահպանման խախտման դեպք: Մասնավորապես՝ ընտրող Վարդան Սարգսյանը քվեարկության խցիկում ընտրելիս լուսանկարել է իր քվեաթերթիկը։
Կազմակերպության մեկ այլ դիտորդ Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 03/10 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնելիս նկատել է ընտրողների կողմից քվեաթերթիկը ծրարի մեջ քվեարկության խցիկից դուրս տեղավորելու մի շարք դեպքեր, որոնք տեսաձայնագրվել են տեղամասում գտնվող տեսախցիկների միջոցով։
Միջադեպերի վերաբերյալ դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Գորիսի մամուլի ակումբ