Այսօր՝ մայիսի 2-ին, Վանաձորում աննախադեպ թվով ցուցարարներ են փողոց դուրս եկել (Լուսանկարներ, տեսանյութ)
12:12, May 2, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԵրեկ՝ 2018 թ. մայիսի 1-ին, ՀՀ Ազգային ժողովի կողմից Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրելուց հետո այսօր Վանաձորում հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոց:
Զանգվածային դասադուլ և գործադուլ է հայտարարված:
Փակ են բոլոր կենտրոնական փողոցները, բոլոր կողմերից մեքենաներով և քաղաքացիների կողմից շրջափակված են Վանաձորի Հայքի և Լոռվա հրապարակները:
Նախորդ օրերի համեմատությամբ այսօր աննախադեպ թվով ցուցարարներ են բողոքի գործողություններ իրականացնում Վանաձորի տարբեր հատվածներում:
Տեսանյութը՝ այստեղ