Ռուստամ Ղազարյանի գործով դատական նիստը Ընդհանուր իրավասության դատարանում
12:19, September 3, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ին ՀՀ Ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ռուստամ Ղազարյանի գործով հերթական դատական նիստը:
Ռուստամ Ղազարյանի խախտված իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
2015 թ. սեպտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա. Պետրոսյանի, տեղի կունենա ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ում հաշվառված Ռուստամ Ղազարյանի գործով նախնական դատական նիստ: Դատարան ներկայացված հայցով Ռ. Ղազարյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջել են վերականգնել Ռ. Ղազարյանի խախտված իրավունքները՝ վերացնելով ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի՝ Ռ. Ղազարյանի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ առկա գրառումներն ու հաշվառումը:
Հիշեցնենք, որ Ռ. Ղազարյանը ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ում հաշվառման է վերցվել իր դեմ հարուցված քրեական գործով կատարված տոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացության հիման վրա՝ առանց համապատասխան հետազոտության ենթարկվելու, իսկ որպես թմրամոլ հաշվառված լինելու մասին Ռ. Ղազարյանը տեղեկացել է մեկ տարի անց՝ նոր վարորդական վկայական ստանալու նպատակով ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում դիմելուց հետո:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ