Գյումրիում և Վանաձորում վստահված անձինք ուղղորդում են ընտրողներին
10:24, October 2, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքԴիտորդներն ահազանգում են, որ Գյումրիի 34/21 ընտրատեղամասում գտնվող Բալասանյան դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Էռոյանի ձեռքին կան ցուցակներ, վերջինս ուղղորդում է ընտրողներին: Նույն գործողությունը կատարվում է ընտրատեղամասից դուրս գտնվող ևս մեկ անձի կողմից:
Խախտումն արձանագրվել է 9:40-ի դրությամբ, որի մասին ահազանգվել է տեղամասի հանձնաժողովի նախագահին, ուղարկվել է շրջիկ խումբ՝ ընտրատեղամասից դուրս կատարվող գործողությունները արձանագրելու նպատակով:
Համանման խախտում է արձանագրվել նաև Վանաձորի 30/58 ընտրատեղամասում ժամը 8:27-ի դրությամբ. ընտրատեղասում գտնվող ՀՀԿ վստահված անձը ուղղորդել է ընտրողներին: Դրա մասին հանձնաժողովի նախագահին զգուշացնելուց հետո խախտումը վերացվել է:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գորիսի մամուլի ակումբ
Իրազեկ Քաղաքացիների Միավորում
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ