Ոստիկանությունը ընտրախախտման վերաբերյալ ահազանգի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, պատասխանել է գրությամբ
19:57, October 2, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք | ՈստիկանությունՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը Վանաձորի թիվ 30/51 տեղամասում դիտորդություն իրականացնելու ընթացքում տեղամասից 50 մետր հեռավորության վրա առաջացած կուտակումների վերաբերյալ ահազանգել է տեղամասի հանձնաժողովի նախագահին, որի հանձնարարությամբ ծառայություն իրականացնող ոստիկանները ազատել են ընտրական տեղամասի մուտքը՝ կուտակված մեքենաներից և մարդկանցից՝ չնայած նրան, որ ոստիկանները դա պետք է սեփական նախաձեռնությամբ անեին:
Ա. Սաքունցի ահազանգին ի պատասխան՝ ոստիկանությունը գրությամբ «խնդրել էր» տրամադրել հավելյալ տեղեկատվություն, ինչպես նաև հրավիրել խախտումներն արձանագրած դիտորդին՝ բացատրություն տալու:
Միաժամանակ հայտնել են, որ հանձնարարվել է տեղամասում ուժեղացված ոստիկանական հսկողություն իրակակացնել:
Արձագանքելով ոստիկանության պատասխանին՝ գրությամբ հայտնվել է, որ հարցի հրատապությունը հաշվի առնելով՝ այնուամենայնիվ ոստիկանության կողմից ահազանգին գրության միջոցով արձագանք չէր ակնկալվում: Միաժամանակ՝ ներկայացվել է հավելյալ տեղեկատվություն այն մասին, որ մի խումբ անձինք մշտապես գտնվել են տեղամասից 50 մետր շառավղով տարածքում և քվեարկությանը մասնակցող անձանց հետ խոսակցություն են ունեցել:
Մասնավորապես նշվել է. «Ընտրական տեղամասի հարակից տարածքում մթնոլորտը ձևավորվում է ոչ թե փաստերով, այլ գործողություններով, որոնք պետք է նկատել, զգալ, տեսնել»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գորիսի մամուլի ակումբ
Իրազեկ Քաղաքացիների Միավորում
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ