«Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանը պահանջում է վերականգնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման բացթողնված ժամկետները
18:12, November 2, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին բողոքը:
Վերջինս Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած ցույցի ընթացքում ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել, որի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Հ. Հովհաննիսյանը որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Առողջական խնդիրների պպատճառով Ս. Սիմոնյանը բաց է թողել որոշումը բողոքարկելու ժամկետները, ինչը վերկանգնելու և վերոնշյալ որոշումը վերացնելու պահանջով Ս. Սիմոնյանի բողոքի առնչությամբ ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Վ. Դոլմազյանն իր՝ 2016 թվականի սեպտեմբերի 9-ին որոշմամբ դատավարական ժամկետների բացթողումը հարգելի չի համարել՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դա տեղի է ունեցել Ս. Սիմոնյանի կամքից անկախ՝ ունեցած առողջական խնդիրների պատճառով:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Հ. Հովհաննիսյանի՝ քրեական գործ հարուցումը մերժելու մասին 2016 թվականի հուլիսի 7-ի որոշման բողոքարկման բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու պահաջով Ս. Սիմոնյանը դիմել է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Վերջինիս իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը