Ցուցարար Արմեն Միքայելյանի գործով հերթական դատական նիստը
11:58, February 3, 2017 | Մամլո հաղորդագրություններ | ՈստիկանությունՏեղեկացնում ենք, որ 2017 թ. փետրվարի 3-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կկայանա 2016 թ. մարտին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Արմեն Միքայելյանի գործով դատական նիստ:
Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել հավաքի մասնակցին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի (Հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելը) 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Նախորդ դատական նիստը հետաձգվեց Ա. Միքայելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու հարցը քննարկելու նպատակով: