Նոր զոհաբերություն կլինի
23:14, August 3, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր ՍաքունցըՕրերս ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Տեսակետ կա, որ այս ձերբակալությունը ոչինչ չի նշանակում, հնարավոր է այն իշխանության կողմից հանրության կրքերը զսպելու քայլ է, և կարճ ժամանակ հետո նրան ազատ կարձակեն: Ի՞նչ եք կարծում, իշխանությունը մեկ անգամ քաղաքական կամք Խաչատրյանների ընտանիքի հարցում կդրսևորի՞:Իշխանության նկատմամբ վստահությունը զրոյից ցածր մակարդակի վրա է գտնվում։ Նման պարագայում ակնկալել, որ արդարադատութուն կիրականացվի, միամտություն է։ Ես հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր թերահավատորեն են վերաբերվում Լիսկայի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արդարադատության իրականացմանը։ Պարզ ասեմ՝ Զաքարյան եղբայրների նկատմամբ բռնության փաստով քրեական գործում պետք է ներգրավի նաև ինքը՝ Լիսկան, առնվազն որպես հանցագործությանը նպաստած, հովանավորած անձ, եթե չասեմ այլ հանգամանքներ, որոնք իրավապահ մարմինները պետք է օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքում պարզաբանած լինեն լրացուցիչ հանգամանքներ, որոնք խոսում էին Լիսկայի անմիջական մասնակցությունը դեպքին, ավելին՝ նաև Լիսկայի ներկա լինելը դեպքից հետո իր ամառանոցում։ Սդղի գյոլ կոչվածը հենց Լիսկայի ամառանոցի հարակից տարածքն է, և կարծում եմ այդ առումով, իհարկե, կան վերապահումներ:Բայց կա նաև մյուս հանգամանքը, որ իշխանության շարժառիթների մեջ է տեղավորվում. նրանք պետք է հնարավորինս փորձեն վերականգնել հանրության մոտ իրենց նկատմամբ վստահության որոշակի պաշար՝ լեգիտիմություն ձեռք բերելու, որ ապահովեն սահմանադրական փոփոխությունների անխափան իրականացումը։ Հարցն այն չէ, որ իրենք ռեսուրս չունեն, հիմա առավել քան բավարար ռեսուրս ունեն հանրաքվեով այդ սահմանադրական փոփոխություններն անցկացնելու, բայց նրանց ավելի շատ մտահոգում է այն տպավորության ձևավորումը, որ նրանք այդքան էլ անհուսալի չեն, ինչպես մտածում է հանրությունը, և սահմանադրական փոփոխությունների իրականացմամբ այնպիսի տպավորություն են փորձում ստեղծել, որ, այնուամենայնիվ, կամք ունեն երկրում փոփոխություններ կատարելու: Այդ առումով, իրենք իհարկե պատրաստ են որոշակի զոհաբերություններ կատարել, ինչպես Լիսկայի որդու ձերբակալությունն է, այն էլ դեպքից երեք ամիս հետո: Այն, որ դեպքից երեք ամիս հետո են հայթայթում տվյալներ, հասնում նրան, որպեսզի Լիսկայի որդին Օդեսայից վերադառնա Հայաստան, ինչպես ոստիկանապետն է նշում: Սա խոսում է այն մասին, որ այդ ամենը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ:Ես ակնկալում եմ նաև, որ հանրությունն այլ զոհողություններ էլ է տեսնելու, որովհետև սա նման է հին հռոմեական ժամանակներից եկող մեթոդին՝ հաց և տեսարաններ։ Հիմա հացով չեն կարողանում ապահովել, պետք է տեսարան ստեղծեն, որի մեջ լիովին տեղավորվում են նման գործողությունները, իսկ Հանրապետական այդ խմբավորումը նման տեսարաններ ստեղծելու բազմաթիվ հնարավորություններ է տալիս: Եվ ոչ միայն Լիսկան՝ գեներալները, Հանրապետական խմբակցության շատ-շատ անդամներ նման առիթներ կտան։ Դրանով էլ պայմանավորվում է այս ձերբակալությունը, որ նախնական երկու ամիս են տվել: Սահմանադրական հանրաքվեն մինչև նոյեմբեր ամսվա վերջն է նախատեսվում, մի երկու ամիս էլ կձգձգեն, մինչև այդ հանրաքվեն կանցկացվի, հետո քննության արդյունքներով կպարզվի, որ ինքն անմիջականորեն մասնակցություն չի ունեցել:Նշեցիք զոհաբերությունների մասին։ Իշխանությունն այս պահին ուրիշ զոհաբերություննե՞ր էլ կանի:Այո, հանրաքվեի օրը քանի մոտենա, մենք կտեսնենք նաև այլ բնույթի զոհաբերություններ: Նույնը էլեկտրաէներգիայի հետ կապված: Դուք պատկերացնո՞ւմ եք սակագնի բարձրացման հետ կապված ինչպիսի զոհաբերության է գնում իշխանությունը, որը, ունենալով ֆինանսական ռեսուրսների լուրջ պակաս, համաձայնվում է էլէներգիայի սակագնի բարձրացման դիմաց ինքը փոխհատուցում կատարի։ Այսինքն՝ պետական բյուջեից փոխհատուցում է անելու այն դեպքում, երբ ինքը սոցիալական լուրջ խնդիրներ ունի լուծելու: Այսինքն՝ էլէներգիայի սակագնի բարձրացումը, որն առաջացրեց այդպիսի բուռն հասարակական դժգոհություն և գործողություններ, դա մեղմեց մինչև հաջորդ սոցիալական բումը։ Կարծում եմ՝ էլի են լինելու ՀՀԿ-ից որոշակի զոհաբերություններ, որին մենք ականատես կլինենք:Այսօր շատերը փաստում են, որ սահմանադրական փոփոխությունները կյանքի չեն կոչվելու։ Միասնական ճակատով հնարավոր է հանդես գա ընդդիմությունը: Ի՞նչ եք կարծում, իշխանությանը կհաջողվի՞ այն կյանքի կոչել, եթե նույնիսկ դա որպես նպատակ որդեգրել է իշխանությունը, թե հնարավոր է հանրային ճնշմամբ, նաև քաղաքական ուժերի միջոցով տապալել այն:Նորից նշեմ, որ իշխանությունն ունի բավարար վարչական, ֆինանսական, մարդկային ռեսուրսներ, որպեսզի լիովին ապահովի քվեների այն թիվը, որը կազմում է ընտրողների ցուցակի 1,4 մասը, մոտ 550.000-560.000 ձայն, որպեսզի այդ հանրաքվեն իրականացնի: Այս տեսակետից ընդդիմությունը չունի բավարար ռեսուրս, որպեսզի դեմ արտահայտվողներն այնքան լինեն, որ կողմ քվեարկողների թիվը նվազի ասենք 550-560-000-ից: Բայց այստեղ վերստին ասեմ, որ կարևորը իշխանության համար անցնցում անցկացնելն է, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մի շատ կարևոր սկզբունք է արձանագրում, որ փոփոխությունները պետք է կատարվեն փոխադարձ վստահության մթնոլորտում: Այս տեսակետից, մի փոքր տարօրինակ ձևակերպում է, երբ ասում են՝ ընդդիմությանը կհաջողվի միավորվել և այլն: Այս ընդդիմությունն արդեն իսկ պարտվել է, երբ քվեարկել է Եվրասիական տնտեսական միության օգտին՝ չդիտարկելով այն որպես թիվ մեկ մարտահրավեր Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Հիմա ընդդիմությունը բարոյական հիմքեր պետք է ունենա, որպեսզի հանդիսանա մոբիլիզացիոն համախմբող ուժ, քանի որ այս փոփոխությունները նույնպես մարտահրավեր են մեր սահմանադրական կարգին։ Ցավոք, ընդդիմությունը շատ դժվար խնդիր ունի, եթե չասեմ անհնար է, մոբիլիզացման տեսակետից, որովհետև այս իրավիճակը հենց ինքն է ստեղծել իր ոչ հետևողական քայլերով: Մեր փրկությունն այսօրվա ստատուս քվոյի պահպանումն է, այսինքն՝ այսօր խնդիրը ոչ թե սահմանադրության պահպանումն է, այլ որպեսզի սահմանադրական փոփոխություններն իրապես կանխվեն, որովհետև դրանից հետո անխուսափելիորեն հարց է ծագելու նոր սահմանադրության և ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերի համապատասխանության հարցի քննարկումը սահմանադրական դատարանի կողմից:Բայց արդյոք մենք ունե՞նք բավարար երաշխիք, որ սահմանադրական դատարանը կճանաչի ՀՀ կողմից մինչ այժմ ստորագրած միջազգային համաձայնագրերը և պայմանագրերը: Այդ թվում, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որովհետև այսօրվա իրավիճակում, երբ Կրեմլի ուղղակի ազդեցությունը շատ մեծ է, մենք տեսնում ենք, թե Կրեմլը իր գործողություններն ինչ տրամաբանությամբ է իրականացնում՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի անհետևողական, եթե չասեմ թույլիկ պահվածքը 2013-ի սեպտեմբերի 3-ին: Հավանականությունը մեծ է, որ նա կենթարկվի ռուսական ճնշմանը: Եվ այդ առումով մենք ունենք բավական լուրջ խնդիր: Իշխանությունը ձեռքերը ծալած չի նստելու, նա այս տեսարանների միջոցով պիտի աղավաղի երկիրը և այնպիսի տպավորություն ստեղծի, որ ինքն, այնուամենայնիվ, այդքան սարսափելի չէ, այդքան անվստահելի չէ, այդքան անողնաշար չէ, ինչպես հանրությունն ընկալում է իրեն:Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ չի ուզում ոչ ԱԺ նախագահի պաշտոնը, ոչ վարչապետի պաշտոնը: Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված սահմանադրական փոփոխությունները անցկացնելու մղումը։Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը փորձ է անում ցույց տալու այդ թիմին, որ ինքն է իրենց կնքահայրն իրականում։ Այս թիմի իրական կնքահայրը Ռոբերտ Քոչարյանն է։ Այս սահմանադրական փոփոխություններով նա խնդիր է լուծում, որ մշտապես մնա այդ կարգավիճակում։ Նախագահական ինստիտուտի պարագայում ինքը չունի այն թեկնածուն, որը կառաջադրվի իրենից հետո, այսինքն իրավահաջորդի խնդիրը բաց է մնում։ Սերժ Սարգսյանը նաև փորձում է կանխել Ռոբերտ Քոչարյանի վերադառնալու հավանականությունը, իսկ այդ վերադարձի հավանականությունը կա, ինչպես իր օրինակով ցույց տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ Վլադիմիր Պուտինը, որ կարելի է տարիներ անց նորից նախագահի թեկնածու առաջադրվել։ Հիմա թե ինչ փաթեթով Սերժ Սարգսյանը կպահպանի կնքահոր իր կարգավիճակը՝ ԱԺ նախագահի, թե վարչապետի, թե կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնելով, դա արդեն երկրորդ հարցն է։Այդ թիմի մտածելակերպը կնքահոր մտածելակերպ է. կնքահոր ինստիտուտը շատ լուրջ ինստիտուտ է։ Այսինքն՝ոչ թե պետական ինտիտուտներն ու օրենքներն են որոշիչ, այլ թիմի գոյատևման ու անընդհատության ստեղծողն է կարևորը։ Ով այդ խնդիրը լուծի, նա էլ կընկալվի որպես հավերժ ղեկավար։ Պատմությունը նման օրինակներ տվել է. երբ Չինաստանում Դեն Սյաո Պինը դուրս եկավ կոմկուսի ղեկավարի պաշտոնից, նա դեռևս մնում էր նահապետը։ Փաստացի իշխանությունը գտնվում էր նրա ձեռքին։ Նմանատիպ իշխանություն գոյություն ունի նաև Իրանում, որտեղ իրական իշխանությունը գտնվում է հոգևոր խորհրդի ձեռքին, որը պետական իշխանության կրող որպես այդպիսին չի հանդիսանում։Հայաստանում փորձ է արվելու սահմանադրական փոփոխություններով ստեղծել խմբի իշխանություն, որը կունենա իր կառավարող մարմինը՝ հանձինս ՀՀԿ-ի կառավարող խմբի, որն իրական իշխանությունը կլինի։ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն ժառանգել է Քոչարյանից և այլ կուսակցություն չի ստեղծել։ Ընդամենը սահմանադրական փոփոխությամբ ապահովել է այդ կուսակցության անընդհատությունը, հետևաբար գողական օրենքներով լիովին իրավունք է ստացել իր կամքը թելադրել այդ խմբին։ – See more at: http://www.lragir.am/index/arm/0/interview/view/118439#sthash.3GnSF5WL.dpuf